Հաղորդավարը երկրաշարժի ժամանակ ուղիղ եթերում թաքնվել է սեղանի տակ

ԱՄՆ-ում հզոր երկրաշարժի ժամանակ CBS հեռուստաալիքի հաղորդավարները խուճապի են մատնվել, իսկ հաղորդավարուհին ուղիղ եթերում մտել է սեղանի տակ։

Հաղորդավարուհին ասել է, որ հենց հիմա նրանք զգում են ցնցումները, եւ նրանք պետք է համոզվեն, որ ստուդիայում առաստաղից ոչինչ չի փլվի իրենց վրա։ Հետո նա դիմել է համահաղորդավարին՝ խորհուրդ տալով թաքնվել սեղանի տակ։

Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայում բավական ուժեղ երկրաշարժից մեկ օր հետո տեղի է ունեցել եւս մեկ՝ ավելի ուժեղ երկրաշարժ՝ 7.1 ուժգնությամբ՝ ավերածություններ պատճառելով։ Կան տուժածներ։ Տեղի ԶԼՄ-ների գնահատականներով՝ դա նահանգում ամենահզոր երկրաշարժն էր վերջին 20 տարում։

ԱՎԵԼԻՆ