Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնում է Բելառուս. Օրակարգում բեռնափոխադրման ու ուղևորահոսքի հարցերն են

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ս.թ. հուլիսի 8-10-ը աշխատանքային այցով կմեկնի  Բելառուսի Հանրապետություն։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից  հայտնում են, որ Մինսկում նախարար Պապիկյանը ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա.Ն. Ավրամենկոյի հետ կքննարկի երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության դիվերսիֆիկացմանը, բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կանոնակարգմանն առնչվող հարցեր։

Բելառուսի Հանրապետությունում նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական հանդիպումներից զատ այցեր կունենա մի շարք մեքենաշինական ձեռնարկություններ, որոնց ընթացքում գործընկերների հետ կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես «Բրեմինո-Օրշա» մուլտիմոդալ արդյունաբերական և լոգիստիկ համալիրի, բելառուսական «Բելավիա» ավիաընկերության տոմսերի գնագոյացման, բեռնափոխադրման ու ուղևորահոսքի վերաբերյալ։

ԱՎԵԼԻՆ