Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 750 կրակոց. Արցախի ՊՆ

Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց:

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար

ԱՎԵԼԻՆ