Երբ է ավելի ճիշտ մարզասրահ այցելել

Եթե ցանկանում եք նիհարել եւ/կամ պահպանել ձեռք բերած արդյունքը, անհրաժեշտ է պարզապես կանոնավոր մարզվել, բայց դա անել միեւնույն ժամին: Այս մասին հայտնում են The Miriam Hospital-ի մասնագետները:

The Daily Mail-ը փոխանցում է, որ խորհուրդ է տրվում մարզվել ճիշտ միեւնույն ժամին: Ժամանակի ընթացքում նման պրակտիկան սովորություն կդառնա:

Հետազոտությունները ցույց են տվել, որ միեւնույն ժամին պարբերական մարզումները երկարաժամկետ հեռանկարում ավելի արդյունավետ են, քան քաոսային մարզումները: Ընդ որում՝ մարզումների անցկացման ժամանակը դերակատարում չունի՝ դա կարող է լինել առավոտյան, ցերեկը կամ երեկոյան:

Փորձագետները պարզել են, որ կանոնավոր մարզումների ժամանակացույցը կապված է մեծ ակտիվության հետ. մարդիկ մարզվել են շաբաթական միջինը 4,8 օր եւ 350 րոպե: Նրանց շրջանում, ովքեր մարզադահլիճ հաճախել են ոչ կանոնավոր (տարբեր ժամերի), ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 4,4 օր եւ 285 րոպե:

Գիտնականների խոսքով՝ քաշը պահպանելու համար պահանջվում է շաբաթական մարզումներին հատկացնել նվազագույնը 250 րոպե:

ԱՎԵԼԻՆ