Օձուն-Վանաձոր հատվածում տեղի է ունեցել քարաթափում. ընկել է 22 ժայռաբեկոր. ճանապարհը միակողմանի փակվել է

Օձուն-Վանաձոր հատվածում տեղի է ունեցել քարաթափում. ընկել է 22 ժայռաբեկոր. ճանապարհը միակողմանի փակվել է

11:19 6 Հլս, 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 04:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհի 29-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում. մոտ 22 ժայռաբեկոր (2 խմ) ընկել և միակողմանի փակել է (մոտ 1×10 մետր) ավտոճանապարհը:

Փրկարարները հեռացրել են քարերը. ավտոճանապարհը երկկողմանի բացվել է:

loading...