«Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք էդ մասին». Սոֆյա Հովսեփյանի գրառումից հետո պահանջում են դնել մանդատը

Երկու օր էլ ուզում էի հասկանալ , թե էս ինչն է պատճառը, որ մի քանիսը սկսել են հիշել իրենց պատմությունները. պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք էդ մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրած Հայաստանում սեռական  բռնությունների թեմային եւ ներկայացնող պատմություններին:

«Բավակա՛ն է էպիզոդները ներկայացնեք որպես ազգային նկարագիր՝ հանուն ձեր գաղափարների տարածման: Չի ԱՆՑՆԵԼՈՒ»,-գրել է նա:

Այս գրառումից հետո նա դարձել է քննադատությունների թիրախ, որից հետո մեկ այլ գրառում է արել՝ նշելով.

«Ես ինձ համար հանգիստ քնած էի , մեկ էլ ելա տեսնեմ ի՞նչ…

Մանդատդ դի՛ր , մենք քեզ չենք ընտրել , որ դու ասես ՉԻ Անցնելու: Հարգելիներս, հունվար ամսից էդ խնդրի հետ հաշտ չեք: Չհասկացաք, որ էդ առաջարկն ինձ ոչ վախեցնում է, ոչ անհանգստացնում է: Թե կան մարդիկ, ովքեր հավակնում են, խոստանում եմ հինգ տարին լրանալուց հետո մտածել:

Հա այնուամենայնիվ չի անցնելու»:

ԱՎԵԼԻՆ