ՊՆ-ի կողմից կնքված երկու պայմանագրերով կատարված ծախսերը ներառվեցին ՊՆ հաշվառման մեջ

ՊՆ-ի կողմից կնքված երկու պայմանագրերով կատարված ծախսերը ներառվեցին ՊՆ հաշվառման մեջ

14:12 27 Հնս, 2019

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել կառավարության որոշումներից մեկում, որը վերաբերում է գնման գործընթաց կազմակերպելուն, ՀՀ ՊՆ-ին թույլտվություն տալուն եւ փաստացի մատուցված ծառայության դիմաց վճարում կատարելուն:

Որոշմամբ թույլ տրվեց ՊՆ-ին նախարարության եւ «Արագած» ՍՊԸ-ի միջեւ 2018 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված եւ ՊՆ-ի ու Հայարփի Քալանթարյան Ա/Ձ-ի միջեւ 2018 թվականի հունիսի 5-ին կնքված պայմանագրերի շրջանակներում նշված ընկերությունների կողմից 2018 թվականին մատակարարված ապրանքի եւ մատուցված ծառայության դիմաց ծախսերը ձեւակերպել ՀՀ ՊՆ հաշվառման մեջ եւ դրանց արդյունքում առաջացած համապատասխանաբար 2,199 մլն եւ 1,6 մլն  դրամ կրեդիտորական պարտքերը մարել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառմամբ նախատեսված հատկացումների հաշվին:

loading...