ՊԲ–ն հայտարարություն է տարածել Ասկերանի զորամասում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ. Զինվոր է վիրավորվել

ՊԲ–ն հայտարարություն է տարածել Ասկերանի զորամասում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ. Զինվոր է վիրավորվել

18:18 17 Հնս, 2019

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ  արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված  Համլետ Արայի Գալստյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից։

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։

Զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։ Վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է։

loading...