Ինչպե՞ս է ֆաստ ֆուդն ազդում ուղեղի վրա

Ինչպե՞ս է ֆաստ ֆուդն ազդում ուղեղի վրա

21:21 14 Հնս, 2019

Ֆաստ ֆուդի, այդ թվում, աշխարհի շատ երկրներում այդքան տարածված համբուրգերների օգտագործումը  նպաստում է ուղեղի վաղաժամ ծերացմանը եւ նեյրոդեգեներատիվ գործընթացների վաղ առաջացմանը: Նման բացահայտում են արել Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականներիը:

MedicalXpress-ը հաղորդում է, որ փորձագետները վերլուծել են 200 հետազոտությունների արդյունքները, որոնք ստուգել են ուղեղի առողջության, ծերացման եւ մի շարք գործոնների միջեւ կապը, որոնք կարող են ազդել այդ գործընթացների վրա:

Գիտնականները կարողացել են համոզիչ ապացույցներ գտնել, որ անառողջ դիետան (ֆաստ ֆուդ, շատ յուղոտ եւ տապակած սնունդ) եւ երկար ժամանակ ֆիզիկական ակտիվության բացակայությունը ոչ միայն մեծացնում են 2-րդ տիպի դիաբետի զարգացումը (առանց ինսուլինային կախվածության), այլեւ վատթարացնում կոգնիտիվ գործառույթները` դեմենցիա, ուղեղի ատրոֆիա առաջացնելով:

Հետաքրքիր է, որ ֆաստ ֆուդի օգտագործման արդյունքում ուղեղում նեյրոդեգեներատիվ գործընթացները կարող են շատ ավելի վաղ սկսվել, քան սովորաբար եւ անդառնալի բնույթ ունենալ, եթե մարդն արդեն հասել է  միջին տարիքի:

Դրա համար 60 տարեկան մարդկանց մոտ դեմենցիայի ռիսկի նվազմանն ուղղված խորհուրդները, իրականում անօգուտ են. այդ խնդիրների զարգացման վտանգը նվազեցնելու համար հարկավոր է հնարավորինս շուտ սկսել ճիշտ սնվել:

ֆաստ ֆուդը, ինչպես վերջերս է պարզվել, նույնպես մեծացնում է քաղցկեղի եւ սննդային ալերգիայի զարգացման վտանգը:

loading...