ԱՊՀ անդամ պետությունները Երեւանում հետեւել են ԶՈՒ ստորաբաժանումների վարժանքներին

ԱՊՀ անդամ պետությունները Երեւանում հետեւել են ԶՈՒ ստորաբաժանումների վարժանքներին

19:42 14 Հնս, 2019

Երեւանում հունիսի 13-ին անցկացված ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստի մասնակիցներն այսօր՝ հունիսի 14-ին այցելել են «Բաղրամյան» զորավարժարան։ Այս մասին  հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների (պաշտպանական գերատեսչությունների) ներկայացուցիչները հետեւել են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների եւ Խաղաղապահ բրիգադի զինծառայողների մարտական պատրաստության վարժանքներին։ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները խաղարկել են մարտական հրաձգությամբ վարժանք, ներկայացրել մարզումների համար նախատեսված միջոցներն ու պայմանները։

loading...