Գիտնականները նշել են երկարակեցության ամենակարեւոր պայմանը

Գիտնականները նշել են երկարակեցության ամենակարեւոր պայմանը

23:34 12 Հնս, 2019

Հարավային Դանիայի համալսարանի  գիտնականները պարզել են, թե ինչ է անհրաժեշտ երկարակեցության համար: Պարզվել է, որ մարդկանց կյանքի տեւողությունն ավելանում է զարգացած առողջապահական համակարգով երկրներում, որն առաջին հերթին ուղղված է առողջության պահպանման վրա:

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են 16931 մարդու տվյալներ, որոնք հասել են 100 տարեկանի եւ ծնվել են 1870 եւ 1904 թվականների միջակայքում:

Նրանցից 10 995-ը շվեդներ են եղել, մնացածը՝ դանիացիներ: Գիտնականները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ Դանիայում կյանքի տեւողությունը երկար է եւ շարունակում է աճել, իսկ երկարակյացներն ավելի ուշ տարիքում են մահանում, քան Շվեդիայում: Սակայն դրա հետ մեկտեղ Շվեդիայում մահացության ընդհանուր մակարդակը ցածր է եղել, քան Դանիայում:

Վերլուծելով բոլոր տվյալները՝ գիտնականները ենթադրել են, որ  կյանքի տեւողության տարբերությունները կարող են բացատրվել նրանով, որ Դանիայում նկատվել է առողջության ցուցանիշի բարելավում, որը առօրյայում ակտիվություն է կոչվում (ADL): Բարձր ADL-ով տարեց մարդիկ կարող են հետեւել եւ հոգ տանել իրենց մասին եւ կողմնակի խնամք չեն պահանջում:

Դանիայի առողջապահության համակարգն, ըստ գիտնականների, ուղղված է այդ ցուցանիշի պահպանմանը, իսկ Շվեդիայում վերջին տարիներին տարեցների բժշկական սպասարկումը  վատթարացել է:

Այսպիսով կյանքի տեւողության ավելացման համար անհրաժեշտ է զարգացնել առողջապահության համակարգը՝ այն ուղղելով մարդկանց առողջության պահպանմանը եւ առողջ, ավելի ակտիվ կենսակերպ վարելու մոտիվացամանը:

loading...