Հայոց լեզվի եւ գրականության միասնական քննության թեստերում որոշ բովանդակային փոփոխություններ են արվել. Նախարար

Հայոց լեզվի եւ գրականության միասնական քննության թեստերում որոշ բովանդակային փոփոխություններ են արվել. Նախարար

17:33 12 Հնս, 2019

Հայոց լեզվի եւ գրականության միասնական քննության թեստերում միայն որոշ բովանդակային փոփոխություններ են կատարվել: Այս մասին այսօր՝  հունիսի 12-ին,  ՀՀ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Անընդհատ խոսվում է, որ թեստերը փոխվել են, երեխաների համար առաջադրանքները փոխվել են, ամենեւին այդպես չէ, առաջադրանքները եղել են նույնը, բայց որոշ տոկոսով փոխվել է բուն բովանդակությունը: Օրինակ՝ բեռնատարի փոխարեն գրվել է մարդատար, եթե սրա արդյունքում մեր դիմորդն ունենում է խնդիր, սա վերհանում է անգիրի խնդիրը, որը մենք ունենք: Մեր աշակերտներին սովորեցրել են անգիր, և սրա արդյունքում մենք ունեցել ենք կտրված դիմորդների թվի աճ, բայց, եթե նախորդ տարի դա 16.5% է, այս տարի 19.5% է, սա ցույց է տալի, որ ամբողջ համակարգը հիմնված է եղել անգիրի վրա, և թեստերում փոփոխությունները միտված են եղել նրան, որ մենք իրականում բացահայտենք մտածող և ստեղծագործով աշակերտներին, և լավագույնները կարողանանային անցնել բուհեր»,- ասաց Հարությունյանը:

loading...