Վաշինգտոնում «Փոքրիկ Թրամփը» օդ կբարձրանա

Վաշինգտոնում «Փոքրիկ Թրամփը» օդ կբարձրանա

14:30 12 Հնս, 2019

Ամերիկյան հակառազմական ակտիվիստները ցանկանում են Վաշինգտոնում Անկախության օրը «Փոքրիկ Թրամփին» օդ բարձրացնել, հաղորդում է The Washington Post-ը:

Հրատարակության տվյալներով՝ խոսքը հսկայական փչովի ֆիգուրի մասին   է, որը երեխայի տեսքով պատկերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Նշվում է, որ «Փոքրիկ Թրամփը» տակդիրով է եւ ձեռքին բջջային հեռախոս ունի:

Ընդ որում ներկայումս ակտիվիստների ակցիան դեռեւս համաձայնեցված չէ:

loading...