Օրական 2 բաժակ սուրճը 11-ամյա տղային բուժել է տրեմորից

Օրական 2 բաժակ սուրճը 11-ամյա տղային բուժել է տրեմորից

13:42 12 Հնս, 2019

Ֆրանսիայից 11-ամյա տղան տառապում է հազվագյուտ խանգարումով, որը նման է Պարկինսոնի հիվանդությանը՝ ADCY5-զուգորդված դիսկինեզիայով. տղային անհագստացնում է ուժեղ տրեմորը, ինքնաբերական շարժումները եւ նյարդային կծկումները, ինչի օատճառով նա հազիվ է կարողանում քայլել:

Hôpitaux de Paris համալսարանական հիվանդանոցի մասնագետները որոշել են տրեմորի դեմ պայքարում  փորձել կոֆեինը: Թերապիան իսկապես օգնել է. օրական 2 բաժակ էսպրեսոյից հետո տղան կարողանում է նորմալ քայլել: Այս դեպքի մասին նշվում է Annals of Internal Medicine-ում:

Կոֆեինը, ինչպես պարզվել է, կարողացել է թուլացնել մկանները եւ ակտիվացնել էնզիմի ռեցեպտորները, որը կարեւոր է մկանների կրճատման համար: Ընդմաենը մեկ բաժակ էսպրեսոն բավական է եղել տրեմորը 7 ժամով դադարեցնելու համար: Իսկ երկու բաժակ սուրճը տրեմորը գրեթե ողջ օրը դադարեցրել է:

Հետաքրքիր է, որ առանց կոֆեինի սուրճը հակառակ ռեակցիան է առաջացրել՝ տրեմորը ոչ միայն վերադարձել է, այլեւ հաճախակի դարձել:

Տղայի հիվանդությունը իսկապես շատ հազվադեպ է. աշխարհում այդ հիվանդությամբ ընդամենը 400 մարդ է ապրում, որի պատճառը ADCY5 գենի մուտացիան է:

Տվյալ գենը հատուկ էնզիմի արտադրության «հրահանգ է թողարկում», որը մասնակցում է մկանների կրճատմանը: Այդ էնզիմը ակտիվանում է ադենոզինի ռեցեպտորներով, իսկ դրանց վրա ուժեղ ազդում է կոֆեինը:

Երեխային սուրճ խմել առաջարկած բժիշկները ենթադրել են, որ կոֆեինը կարգելակի էնզիմի ակտիվությունը՝ դադարեցնելով մարմնի շարժման ինքնաբերական շարժումները: Պրակտիկան ցույց է տվել, որ այն այդպեսլ էլ ստացվել է:

loading...