13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություններ ունեցած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություններ ունեցած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

13:02 12 Հնս, 2019

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 13-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել աղջնակի հորը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, հայրը՝ ծնված 1972թ., իրեն պատկանող ավտոմեքենայում սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս դստեր հետ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1972թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

loading...