Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել համահայկական 7-րդ խաղերի մարզաձեւերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել համահայկական 7-րդ խաղերի մարզաձեւերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

10:46 12 Հնս, 2019

ՀՀ փոխվարչապետ, Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նախագահ Տիգրան Ավինյանը հունիսի 10-ին խորհրդակցություն է անցկացրել խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի ներկայացուցիչների հետ: 

Կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները` նշելով, որ այս պահի դրությամբ աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով:

Ֆեդերացիաների ներկայացուցիչները տրամադրել են տեղեկատվություն իրենց մարզաձեւերի մասով կատարվող միջոցառումների մասին:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առկա կազմակերպչական հարցերին լուծումներ գտնելու շուրջ: Փոխվարչապետը տվել է ցուցումներ խաղերը պատշաճ անցկացնելու նպատակով պետական մարմինների, մարզական ֆեդերացիաների եւ ՏԻՄ-երի համակարգված աշխատանքի վերաբերյալ:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

loading...