Ներիր, Քիմ. ով ամենաշատ լայքեր ունի Instagram-ում

Ներիր, Քիմ. ով ամենաշատ լայքեր ունի Instagram-ում

20:48 11 Հնս, 2019

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը դարձել է Instagram-ի ամենահայտնի օգտատերը՝ ռեալ օգտարերերի կողմից լայքերի քանակով, հայտնում է The Sun-ը։

Հետազոտությունն անցկացրել են Hype Auditor պլատֆորմի փորձագետները, որը որոշում է օգտատերերի ներգրավվածության մակարդակը. ծրագիրն առաձնացնում է հայտնիների կեղծ հետևորդներին և վեր հանում իրականների թիվը։ Այդ տվյալները հետագայում ներկայացվում են հաճախորդներին՝ գին-որակ հարաբերակցության հիման վրա գովազդ տեղադրելու մասին որոշում կայացնելու համար։ Գոմեսը հետևորդների թվով առաջատար չէ (151 մլն մարդ), սակայն միջինում նրա յուրաքանչյուր լուսանկար արժանանում է 4,6 մլն լայքի։

Hype Auditor-ը նաև պարզել է, որ նրա հետևորդների 58 տոկոսը կին է, 14 տոկոսը՝ Հնդկաստանի բնակիչ։

Երկրորդ տեղում աշխարհում ամենաերիտասարդ միլիարդատերն է՝ Քայլի Ջենները։ Նա 137 մլն երկրպագու ունի, իսկ յուրաքանչյուր հրապարակում արժանանում է 3,6 մլն լայքի:

Ցանկում է հայտնվել նաև ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը վեցերորդ հորիզոնականում է 1,6 մլն լայքով եւ 141,2 մլն լսարանով։

loading...