Հայաստանում առողջապահության ոլորտի ծախսերը աշխարհում ամենավատթարներից մեկն են. Արսեն Թորոսյան

Հայաստանում առողջապահության ոլորտի ծախսերը աշխարհում ամենավատթարներից մեկն են. Արսեն Թորոսյան

18:47 11 Հնս, 2019

2018 թվականի պետական բյուջեից Առողջապահության նախարարության կարիքների համար հատկացվել է 83,3 մլրդ դրամ: Հունիսի 11-ին առողջապահության եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ծախսերը փաստացի կազմել են 79,6 մլրդ դրամ: «Ծախսերի կատարումը կազմել է 95,6 տոկոս: 2017 թվականի համեմատությամբ 2018 թվականին առողջապահության ծախսերը կրճատվել են 4,4 տոկոսով կամ 3,6 մլրդ դրամով»,- պարզաբանեց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այս ցուցանիշներն աշխարհում վատթարներից մեկն են համարվում, եւ որպեսզի դրանք ավելի գոհացնող լինեն, պահանջվում է զգալիորեն ավելացնել երկրում առողջապահության ոլորտի ծախսերը:

loading...