Գազի շուրջ բանակցությունները շատ բաղադրիչներ են պարունակում. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Գազի շուրջ բանակցությունները շատ բաղադրիչներ են պարունակում. ՀՀ-ում ՌԴ դեսպան

17:28 11 Հնս, 2019

Գազի շուրջ բանակցությունները շատ բաղադրիչներ են պարունակում: Հունիսի 11-ին մամուլի ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանը նշեց, որ նման բաղադրիչներից են սակագների վերլուծությունը, գազի գները, ներդրումային ներուժը: «Սրա հետ կապված «Գազպրոմ Արմենիայի» կողմից լուրջ ներդրումներ են սպասվում: Բանակցությունները վարվում են ընկերությունների, ինչպես նաեւ 2 երկրների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ամեն դեպքում, պետք է սպասել վերջնական արդյունքներին»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ դեռեւս ձեռք չի բերվել ռուսական գազի գնի համաձայնագիր: Հարցը անցյալ տարվա վերջից առկախված վիճակում է:

loading...