Հալիձորում օձը խայթել է 47-ամյա տղամարդուն, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հալիձորում օձը խայթել է 47-ամյա տղամարդուն, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

17:13 11 Հնս, 2019

Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վլադիկ Բախշյանին Հին Հալիձորի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս օձը խայթել է. հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 12։20-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ: Օձի խայթոցից ինքնազգացողությունը վատացած տղամարդուն Գորիսի հիվանդանոց տեղափոխելու  ժամանակ գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 

loading...