Ղարաբաղյան հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնեն հակամարտող կողմերը. ՌԴ դեսպան

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնեն հակամարտող կողմերը. ՌԴ դեսպան

16:38 11 Հնս, 2019

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնեն հակամարտող կողմերը: Հունիսի 11-ին մամուլի ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելով եւ Ադրբեջանի հետ սերտ կապեր ունենալով, նշանակալի դեր է խաղում միջնորդական առաքելությունում, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, որտեղ բոլոր գործողությունները համակարգվում են մյուս գործընկերների հետ, սակայն Մոսկվան չի կարող որեւէ կողմի դիրքորոշումը պաշտպանել:

«Ռուսաստանը հանդես է գալիս էսկալացիա չլինելու օգտին, ինչպես նաեւ կողմ է ինտենսիվ բանակցությունների կարգավորմանը:  Դրա դրսեւորումներից է նաեւ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Բաքվից եւ Երեւանից գործընկերների հետ, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պարբերական այցերը տարածաշրջան: Մենք մեր կողմից օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, սակայն ամեն ինչ մեզանից կախված չէ», – ասաց դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը հիշեցրեց, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին եւ միշտ դեմ է  այնպիսի իրավիճակների ստեղծմանը, որոնք էսկալացիայի  ուղով գնալու ցանկությունը կառաջացնեն:

loading...