Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր նորածին երեխայի նկարը

Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր նորածին երեխայի նկարը

15:20 11 Հնս, 2019

Քիմ Քարդաշյանը երկրպագուներին հիացրել է չորրորդ երեխայի լուսանկարով։ Լուսանկարում փոքրիկն  անվրդով քնած է, իսկ երջանիկ մայրիկը լուսանկարը մակագրել է հետեւյալ կերպ. «Psalm Ye»։

Երկրպագուները չեն թաքցրել հիացմունքը եւ բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել՝ կարծիք հայտնելով, որ Փսալմ Ուեսթը նման է մայրիկին եւ քույրիկին՝ Չիկագոյին։

Ի դեպ, նույն կարծիքին է նաեւ Քիմը։ «Նա եւս նման է Չիկագոյին (Քիմի երկրորդ դուստրը, խմբ.), բայց ես վստահ եմ, որ դեռ շատ կփոխվի։ Բայց հիմա շատ նման է նրան»,- Twitter-ի իր էջում գրել էր Քիմ Քարդաշյանը փոքրիկի ծննդյան օրը՝ մայիսի 10-ին։

Հիշեցնենք՝ փոքրիկին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը. բժիշկներն առողջության հետ կապված ռիսկերի պատճառով աստղին կտրականապես արգելել էին հղիանալ։

loading...