Երևանում 16-ամյա տղային ծեծել են եւ թողելով փողոցում հեռացել. նա հիվանդանոցում է

Երևանում 16-ամյա տղային ծեծել են եւ թողելով փողոցում հեռացել. նա հիվանդանոցում է

12:51 11 Հնս, 2019

Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում այսօր՝ հունիսի 11–ի առավոտյան, անցորդները նկատել են անգիտակից վիճակում երիտասարդ տղայի։ Նրան, ըստ ականատեսների, ծեծել են եւ թողնելով փողոցում, հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել եւ տղային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեից պոլիտրավմա ախտորոշմամբ 2003 թվականի ծնված երիտասարդ է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Հանգամանքները պարզվում են։

loading...