2018 թվականին աշխատանքի պաշտպանության համար ընդհանուր ծախսերը կազմել են 416 մլրդ դրամ. փոխնախարար

2018 թվականին աշխատանքի պաշտպանության համար ընդհանուր ծախսերը կազմել են 416 մլրդ դրամ. փոխնախարար

11:58 11 Հնս, 2019

2018 թվականին աշխատանքի պաշտպանության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման համար ընդհանուր ծախսերը կազմել են 416 մլրդ դրամ: Հունիսի 11-ին առողջապահության եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը:

Նրա խոսքով՝ նախարարությունը ծախսել է 351 մլրդ դրամ: Ընդ որում՝ բուն նախարարությանը հատկացվել է 4,1 մլրդ դրամ, իսկ 347 մլրդ դրամը բաժին է ընկնում գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերին:

loading...