Արմինկայի երեկոյան գրավիչ տեսքը

Արմինկայի երեկոյան գրավիչ տեսքը

22:03 10 Հնս, 2019

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ներկայացրել է իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին վառ կերպարում է։ Նա վարդագույն զգեստ է կրում, որն ամբողջացրել է նույն գույնի բրոշը՝ վարդի տեսքով։ Արմինկան վառ դիմահարդարում է ընտրել. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ «Երեկ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Արմինկան պատկերված էր մայրիկի հետ։ Երգչուհին եւ նրա մայրը գրկախառնված էին։ Իսկ ջերմ լուսանկարին կից ոճային երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Երբ ծնողները մեր կողքին են ու առողջ, մենք երջանիկ ենք ու հանգիստ։ Ծնունդդ շնորհավոր, Մամ ջան»։

loading...