Տրանսպորտային համակարգի արդիականացումը կհանգեցնի երթուղային գծերի կրճատման. փոխքաղաքապետ

Տրանսպորտային համակարգի արդիականացումը կհանգեցնի երթուղային գծերի կրճատման. փոխքաղաքապետ

19:02 10 Հնս, 2019

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի արդիականացումը կհանգեցնի երթուղիների կրճատման՝ ներկայիս 111-ից 42-ի: Այս մասին հունիսի 10-ին հայ-իտալական գործարար համաժողովում հայտնեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Նրա խոսքով ՝ միաժամանակ կկրճատվի տրանսպորտային միջոցների թիվը՝ 1952-ից  820-ի:

«Նոր համակարգով տրանսպորտը կաշխատի 5:45-ից մինչեւ 23:45-ը եւ 9 րոպե հաճախականությամբ: Վարորդները դիսպետչերի հետ կենտրոնացված կապ կունենան, ֆիքսված աշխատավարձ կստանան՝ աշխատելով 8 ժամ: Բացի այդ տրանսպորտային միջոցները օդորակիչ եւ ջեռուցման համակարգ կունենան: Կավելանա կանգառների թիվը՝834-ից մինչեւ 1181», – ասաց պաշտոնյան՝ չպարզաբանելով, թե երբ կսկսվի համակարգի ներդնումը:

loading...