Խաչեն գետում 16-ամյա պատանի է ջրահեղձվել

Խաչեն գետում 16-ամյա պատանի է ջրահեղձվել

18:46 10 Հնս, 2019

Արցախում այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Արցախի  Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ժամը 13:49-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ շրջանի Նոր Մարաղա համայնքի տարածքում, Խաչեն գետում լողալիս, ջրահեղձ է եղել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2003 թ.-ին ծնված Հրանտ Առաքելյանը:

Ահազանգով դեպքի վայր մեկնած Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Հրանտ Առաքելյանի դին և տեղափոխել «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»: Պատահարի մանրամասները ճշտվում են:

loading...