Արթուր Հովհաննիսյանին պատգամավորական մանդատ տրվեց. ԿԸՀ

Արթուր Հովհաննիսյանին պատգամավորական մանդատ տրվեց. ԿԸՀ

18:29 10 Հնս, 2019

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 10-ի կայացած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` հունիսի 7-ի «Ազգային Ժողովի պատգամավոր Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյան)` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը եւ ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին:

Ավելի վաղ Նարինե Խաչատուրյանը հայտնել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Ըստ տեղեկությունների՝ Նարինե Խաչատուրյանը նշանակվելու է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ:

loading...