Հուլիսի 1-ից ռուսաստանցիների համար գազի գինը 1.4 տոկոսով կբարձրանա

Հուլիսի 1-ից ռուսաստանցիների համար գազի գինը 1.4 տոկոսով կբարձրանա

15:37 10 Հնս, 2019

Արդյունաբերության եւ բնակչության համար «Գազպրոմի»  կարգավորվող գները հուլիսի 1-ից 1.4 տոկոսով կբարձրանան՝ ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության մայիսի 13-ի հրամանագրի համաձայն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

2018-ին գները ինդեքսացվել են 3.4 տոկոսով, 2020-ից 3 տոկոս աճ է նախատեսվում: Սակայն 2019-ի գների ինդեքսացիայում հաշվի է առնվում 2019-ի հունվարից 18 տոկոսից մինչեւ 20 տոկոս ԱԱՀ բարձրացումը:

«Գազի կարգավորվող գների փոփոխությունն ազդում է սպառողական գների դինամիկայի վրա ինչպես ուղղակիրոեն՝ բնակչության վերջնական սպառման եւ բյուջետային ոլորտի միջոցով, այնպես էլ անուղղակիորեն՝ էլեկտրական եւ ջերմային  էներգիայի արժեքի աճի միջոցով:

Գնաճի վրա տվյալ գործոնի ազդեցության զսպման նպատակներով  գազի մեծածախ գների ինդեքսացիան  բոլոր կատեգորիաների սպառողների համար, ներառյալ բնակչության(առանց հաշվի առնելու ԱԱՀ-ն) 2019-ին կկազմի 1.4 տոկոս, 2020-2024 թվականներին նշված գների աճը չի գերազանցի 3 տոկոսը», – Տնտեսաական զարգացման նախարարությունը մեկնաբանել է իր մակրոկանխատեսման մեջ 2019-ին գների ինդեքսացիայի մասին որոշումը:

loading...