Արտակ Զեյնալյանը` իր հրաժարականի մասին

Արտակ Զեյնալյանը` իր հրաժարականի մասին

14:36 10 Հնս, 2019

Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայում, եւ ոչ միայն մեդիայում, այդպիսի որոշում եմ կայացրել։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հրաժարականի դիմում ներկայացրած արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով իր հրաժարականի պատճառների մասին։

«Գնահատելով ողջ տեղեկատվական հոսքերը որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել»,–նշեց նա։

Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել եւ արագ հեռացավ։

Ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում Զեյնալյանը գրել էր. ««Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց եւ իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար», – գրում է Զեյնալյանը՝ ամփոփելով․ – «Վստահ եմ՝ լավ է լինելու, … սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»:

loading...