Ալափարսեցիները փակել են ճանապարհը եւ պահանջում են ոռոգման ջրի խնդիրը լուծել

Ալափարսեցիները փակել են ճանապարհը եւ պահանջում են ոռոգման ջրի խնդիրը լուծել

13:20 10 Հնս, 2019

Արդեն մի քանի ժամ է՝ Կոտայքի մարզի Չարենցավան-Աղվերան ավտոճանապարհի՝ Ալափարս գյուղի վարչական տարածքում մեծ թվով գյուղացիներ ի նշան բողոքի՝ փակել են ճանապարհը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

«Մեր համբերության բաժակը լցվել է։ 10 տարուց ավելի է, երբ ոռոգման սեզոնը սկսվում է, մենք զգում ենք, որ մատնվել ենք անտարբերության։ Ջրի կարոտ ենք մնում, ցանքատարածություններն ու այգիները չենք կարողանում ջրենք։ Բազմիցս դիմել ենք թե՛ նախորդ իշխանություններին, թե՛ ներկա։ Եթե նախորդները վարպետորեն խաբում էին, ապա ներկայիս ջրային կոմիտեի պատասխանատուները նույնպես խաբում են։ Մենք գիտենք, որ եթե ցանկություն ունենան, ջրի հարցը կլուծեն։ Էլ չենք ասում խմելու ջրի մասին։ Դա էլ է խնդիր ու հույս ունենք, որ գոնե այսօրվա ակցիայից հետո Կոտայքի մարզպետարանը միջոցներ կձեռնարկի, որպեսզի նաեւ խմելու ջրի խնդիրը լուծվի»,–նշում են գյուղի բնակիչները։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցությններ են վարում ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանը եւ Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը։ Տեղում է նաեւ Կոտայքի մարզի ջրային տնտեսության պետ Առաքել Խաչատրյանը, սակայն գյուղացիները նրան լսել անգամ չեն ուզում։

Աղբյուրը հայտնում է նաեւ, որ ջրի խնդրի պատճառով տուժում է 1000-ից ավելի տնտեսություն, ովքեր տարիներով ստեղծած իրենց մրգատու այգիներն ու ցանքատարածությունները չեն կարողանում ջրել։

loading...