Ջիգարխանյանի նախկին կնոջը ծեծել են НТВ-ի ստուդիայում՝ սիրեկանի աչքի առաջ

Ջիգարխանյանի նախկին կնոջը ծեծել են НТВ-ի ստուդիայում՝ սիրեկանի աչքի առաջ

13:03 10 Հնս, 2019

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը դեմ առ դեմ բախվել է անհաշտ ընկերհու՝ Էլինա Մազուրի հետ, որն ուղիղ եթերի ընթացքում բռունցքներով հարձակվել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի վրա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Հիշեցնենք՝ Էլինան Վիտալինայի ներկայացուցիչն է եղել և փորձել է վերադարձնել նրա ամուսնուն՝ Արմեն Ջիգարխանյանին, երբ վերջրինս նրանից թաքնվել է հիվանդանոցում և դիմել ամուսնալուծության համար։ Այդպես էլ չի հաջողվել Ջիգարխանյանին ընտանիք վերդարձնել, Վիտալինային այլևս հարկավոր չէին Մազուրի ծառայությունները, և երկու կանանց հարաբերությունները փչացել են։

Ընդ որում, Ցիմբալյուկը Մազուրի դեմ գործ է հարուցել՝ նրան մեղադրելով իր և իր ընտանիքի մասին սուտ տեղեկատվություն տարածելու մեջ։ Եվ ահա կոնֆլիկտի սկզբից երկու տարի անց «Останкино» հեռուստակենտրոնում թխահերը հանդիպել է ճակատագրական շիկահերին։ Իրենց վերջին հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածում Էլինան հասցրել է նյարդային պոռթկման պատճառով տեղի կլինիկայում հայտնվել, իսկ Վիտալինան սիրավեպ է սկսել Պրոխոր Շալյապինի հետ։

Էլինան երկու տարի սեփական հետաքննություն է անցկացրել և կարծում է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի՝ կարիերայի աստիճաններով բարձրանալը կասկածելիորեն համընկել է ետկուլիսային սարսափելի ինտրիգների հետ։ Նա սկսել է մեկը մուս ետեւից Ջիգարխանյանի թատրոնից դուրս անել տաղանդավոր դերասանների։ Էլինա Մազուրի խոսքով՝ փորձառու դերասանուհի, գեղեցկուհի Ելենա Կսենոֆոնտովան (հանդիսատեսին հայտնի է «Խոհանոցը» սերիալից) իսկական աստղ էր, և դարձել է Վիտալինայի սև ցուցակի վերջին ու գլխավոր թիրախը։

Պրոխոր Շալյապինին չեն հուզում նոր ընտրյալի մութ անցյալի մասին բացահայտումները։ Ավելին, նա սկսել է ծաղրել է Էլինա Մազուրին, որն այդ պահին հարևան սենյակում էր և լսում էր ամենը։ Երբ նրա նկատմամբ վիրավորանքներ են հնչել, նա չի դիմացել և բռունցքներով հարձակվել նախկին ընկերուհու վրա, սկսել հարվածներ հասցնել դեմքին։ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան փորձել է ազատվել, սակայն ուժերն անհավասար էին։ Կանանց միմյանցից փորձել է անջատել Շալյապինը։

loading...