2018 թվականին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 6744 անձի

2018 թվականին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 6744 անձի

12:17 10 Հնս, 2019

2018 թվականի բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմի ճշտված պլանը կազմել է 2,38 մլրդ դրամ, որից փաստացի ծախսվել է 1,7 մլրդ դրամը, որը կազմում է ճշտված բյուջեի 83,39 տոկոսը: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2018-ի բյւոջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Նրա խոսքով, 2018-ին վավերացվել են ԱԺ կողմից ընդունված 523 օրենք, կառավարության առաջարկությամբ կնքվել են 47 միջազգային պայմանագրեր,  6744 անձանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:

Էմիլ Տարասյանը մանրամասն ներկայացրեց, թե որ ծախսերի մասով որքան գումար է տնտեսվել, նաեւ ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից իրականացված ծրագրերը:

«Բացի պաշտոնական հանդիպումներից, նաեւ նախագահի նախաձեռնությամբ հանդիպումներ են եղել միջազգային կազմակերպությունների ղեկավարների եւ պաշտոնատար անձանց հետ եւ ձեռք են բերվել համաձայնություններ՝ ՀՀ-ում ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Մասնավորապես« Գերմանիայի նախագահ Գերման Վալտեր Շտայնմայերի հրավերով Մյունխենի անվտանգության համաժողովին աշխատանքային այցի ընթացքում բացի պաշտոնականից նաեւ այլ հանդիպումներ է ունեցել, որի արդյունքում Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել արհեստական բանականության ոլորտում, Եվրոպայի հարավային օբսերվատորիայի  գլխավոր տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ներգրավել ՀՀ մասնագետներին: Քննարկվել են գերմանիայում «Թումո» կենտրոն բացելու հարցերը»,-ասաց Տարասյանը:

loading...