ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկումներին մասնակցում են ՀՔԾ պետն ու գլխավոր դատախազը (ուղիղ)

ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկումներին մասնակցում են ՀՔԾ պետն ու գլխավոր դատախազը (ուղիղ)

11:16 10 Հնս, 2019

Հայաստանի  ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր՝ հունիսի 10-ին, շարունակվում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Առաջին նիստում ներկայացվել են 2018 թվականի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը:

Այսօր հանդես կգան Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը (նա դեռ նախարար է), ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ՍԴ աշխատակազմի ղեկավար Է. Ղազարյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կ. Փոլադյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, ԿԸՀ նակլախագհ Տիգրան Մուկուչյանը:

 

loading...