Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը հաղթում է Ղազախստանի նախագահական ընտրություններում. Էքզիթ փոլ

Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը հաղթում է Ղազախստանի նախագահական ընտրություններում. Էքզիթ փոլ

22:46 9 Հնս, 2019

Համաձայն էքզիթ փոլերի տվյալների՝ Nur Otan կուսակցության թեկնածու Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը հաղթում է Ղազախստանի նախագահական ընտրություններում:

Ինչպես հաղորդում է Nur.kz-ը, Տոկաեւի օգտին քվեարկել է ընտրողների 70.13 տոկոսը: Երկրորդ տեղում է «Ұлт тағдыры» միավորված ազգային հայրենասիրական շարժման թեկնածու Ամիրժան Քոսանովը՝ հավաքելով 15.39 տոկոս ձայներ: Երրորդ տեղում «Ակ ժոլ» կուսակցության թեկնածու Դանիա Եսպաեւան է՝ ձայների 5.32 տոկոսով:

Հունիսի 9-ին անցկացվել է էքզիթ փոլ՝ քաղաքացիների հարցում ընտրատեղամասերից անմիջապես դուրս գալու պահին: Ավելի քան 350 հարցազրուցավարներ հարցումներ են անցկացրել 325 ընտրատեղամասերում քաղաքացիների շրջանում: Դրանցից 97-ը մարզային կենտրոններում, Նուր Սուլթան, Ալմաթա եւ Շինքենտ քաղաքներում, 64-ը՝ փոքր քաղաքներում, 134-ը՝ գյուղական համայնքներում:

Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան հունիսի 10-11-ին: Ընտրված նախագահի գրանցումը տեղի կունենա ոչ ուշ, քան հունիսի 16-ը:

loading...