Գերմանիայում աշխարհի ամենամեծ ավազե ամրոցն են կառուցել

Գերմանիայում աշխարհի ամենամեծ ավազե ամրոցն են կառուցել

12:14 9 Հնս, 2019

Գերմանիայում Ռյուգեն կղզում՝ Բալթիկ ծովի ափին, աշխարհի ամենամեծ ավազե ամրոցն են կառուցել, հաղորդում է Daily Mail-ը:

Ամրոցը նման է «Գահերի խաղը» եւ «Մատանիների տիրակալը» ֆիլմերում պատկերված ամրոցներին:

Այն ամենամեծն է աշխարհում, բարձրությունը 17,66 մետր է, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում եւ գրեթե մեկ մետրով բարձր է նախորդ ռեկորդակիր՝ 2017թ. կառուցված Դյուսելդորֆի ամրոցից:

Նշվում է, որ հսկայական ամրոցի ստեղծմանը մասնակցել է 20 քանդակագործ, իսկ ստեղծման համար 11 000 տոննա ավազ է օգտագործվել: Այն կառուցվել է 10 օրում:

Այժմ ամրոցը բաց է այցելուների համար: Տոմսերի գինը 5,50 եվրո է երեխաների համար եւ 8,50 եվրո՝ մեծահասակների համար:

loading...