Հրաձգություն Բաքվում.քրեական հեղինակություն է սպանվել

Հրաձգություն Բաքվում.քրեական հեղինակություն է սպանվել

16:22 8 Հնս, 2019

Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել: Baku.ws պորտալը, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է, որ «Մերսեդեսին» հետեւող երկու այլ մեքենաներ փակել են նրա ճանապարհը: Դրանից հետո մեքենաներից մեկից դուրս է եկել անհայտ մարդ, որը մի քանի անգամ հրազենից  կրակել է «Մերսեդեսում» գտնվող մարդկանց վրա:

Գլխին արձակված կրակոցի հետեւանքով Մերսեդեսում գտնվողներից մեկը տեղում մահացել է, մյուսը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:

Սպանվածը Մուբարիզ Բուդաղլին է՝ ծնված 1976 թվականին, որին 2017-ից որոնում է Ինտերպոլը: Հայտնի է նաեւ դարձել, որ մահացածը քրեական հեղինակություն է:

Հանցագործները BMW X5 մակնիշի մեքենայով անհետացել են: Մեքենան ավելի ուշ հայտնեբերել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

loading...