«Ազգային առաջընթաց» կուսակցության խորհդի անդամները` քաղաքական դաշտի օրակարգային կարևոր հարցերի մասին.Տեսանյութեր

«Ազգային առաջընթաց» կուսակցության խորհդի անդամները` քաղաքական դաշտի օրակարգային կարևոր հարցերի մասին.Տեսանյութեր

15:23 7 Հնս, 2019

«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամներ Վիգեն Մովսիսյանը եւ Հրայր Աղինյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձան քաղաքական օրակարգային մի շարք հարցերի: Խոսելով երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին Հրայր Աղինյանը հիշեց արևելյան ասացվածք ` ձիերի երամակը ոչնչացնելու մասին:

Մանրամասները տեսանյութում

«Տարանջատումներ Հայաստանի և Արցախի միջեւ լինել չեն կարող, մենք նույն հայն ենք: Տարանջատումը քաղաքական է, եթե նախկինում Արցախի և Հայաստանի իշխանությունները այսպես ասած ախպերություն էին, իրար հասկանում էին, ապա հիմա քանի որ Հայաստանի իշխանությունը փոխվել է, իշխանությունները իրար չեն հասկանում եւ սա զուտ քաղաքական ուժերի բզկտում է»,-նշեց Հրայր Աղինյանը անդրադառնալով այն շահարկումներին, որ ՀՀ-ի եւ Արցախի ղեկավարության միջեւ տարաձայնություններ կան:

Շարունակելով թեման Վիգեն Մովսիսյանը նշեց, որ հեղափոխության կարիք ունի նաեւ Արցախը.

«Հույս ունենք, որ Արցախում սպասվող ընտրություններում նոր ձեւավորվող իշխանությունը կլինի առողջ, քաղաքական նոր ուժ: Ինչպես որ Հայաստանում եղավ հեղափոխություն, այնտեղ էլ պետք է նոր ուժ, հարկավոր է , որ ՀՀ-ի ու Արցախի իշխանությունները համագործակցեն ու որեւէ կերպ թույլ չտան որպեսզի Ադրբեջանը փորձի օգտվել առիթից»:

Մանրամասները տեսանյութում

Անդրադառնալով անցումային արդարադատության թեմային, Վիգեն Մովսիսյանը նշեց, որ հանրությունը կարիք չունի հաշտվելու այն ուժերի հետ որոնց մերժել է, վերջիններիս պետք է պարզապես ենթարկել պատասխանատվության:

Մանրամասները տեսանյութում

Արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչները նաեւ գնահատեցին ՀՀ իշխանության մեկամյա աշխատանքը.

Ըստ Վիգեն Մովսիսյանի ՀՀ Ազգային ժողովի միատարությունը հանգեցնում է իշխանության` խոսքից գործին անցնելու գործընթացի դանդաղեցմանը, քանի որ մեծ հաշվով ոչ խորհրդարանական ընդիմության, ոչ էլ արտախորհրդարանական ուժերի ձայնը որեւէ բան չի որոշում:

Վերջին օրերի ուշագրավ իրադարձություններին անդրադառնալով բանախոսները անդրադարձան ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների գործողություններին, որոնք ծեծի էին ենթարկել երիտասարդ ակտիվիստին: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը միջադեպը որակեց խուլիգանություն եւ կոչ արեց իշխող կուսակցությանը դիմել Սահմանադրական դատարան ՀՅԴ-ի գոյությունը որպես կուսակցություն հարցականի տակ դնելու պահանջով:

Տեղեկացանք նաեւ «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայիս գործունեության եւ առաջնային նպատակների մասին.

loading...