Ամերիկացին պարաշյուտով թռել է 97 տարեկանում

Ամերիկացի վետերան Թոմ Ռայսը պարաշյուտով թռել է 97 տարեկան հասակում: Այդ մասին հաղորդել է France24-ը:

Ցատկը նվիրված էր «Օվեռլորդ» գործողության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման մասնակիցների հիշատակին: Ռայսն ինքը նույնպես եղել է դրա մասնակիցը: Նա իջել է հենց այնտեղ, որտեղ եւ 75 տարի առաջ՝ Ֆրանսիայի Կարանտան քաղաքում: Ռայսի հետ մեկտեղ պարաշյուտով թռել են ավելի քան 200 պարաշյուտիստներ 14 երկրներից, հավելում է People-ը: «Ես ցանկանում եմ վերադառնալ եւ կրկին անել դա»,- ասել է վետերանը ցատկից հետո:

 

 

ԱՎԵԼԻՆ