Այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով

Այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով

10:02 6 Հնս, 2019

Հունիսի 7-8-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով եւ արդեն կանցնենք հունիսի համար քիչ թե շատ նորմալ ջերմային ֆոնի։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է  ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին կունենանք նաեւ ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւներ։
Այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով»,-նշել է նա:

loading...