Բռնաբարության մեղադրանքով Ռոնալդուի դեմ հարուցված գործը փակվել է

Բռնաբարության մեղադրանքով Ռոնալդուի դեմ հարուցված գործը փակվել է

12:46 5 Հնս, 2019

Բռնաբարության մեղադրանքով Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ ԱՄՆ-ում հարուցված քրեական գործը փակվել է։ Լաս Վեգասի դատարանը ծանուցում է ստացել հետաքննության դադարեցման մասին, հաղորդում է bloomberg-ը։

Հիշեցնենք, որ 2018թ․ աշնանը ամերիկացի մոդել Քեթրին Մայորգան հայտարարել էր, որ 2009 թվականին Լաս Վեգասում Ռոնալդուն բռնաբարել է իրեն։ Ֆուտբոլիստի դեմ գործ էր հարուցվել։

Տվյալ գործի պատճառով «Յուվենտուսը» որոշել էր այս ամռանը չմեկնել ԱՄՆ։

loading...