Սահմանին ծառայող զինվորականների պարտքի հաշվին կպահվի աշխատավարձի 30 տոկոսը

Սահմանին ծառայող զինվորականների պարտքի հաշվին կպահվի աշխատավարձի 30 տոկոսը

14:13 4 Հնս, 2019

Հայ զինվորականներից, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) կատարողականի ժամանակ կպահվի աշխատավարձի մոտ 30 տոկոսը։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 4-ին ասել է օրինագծի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ աշխատավարձի 30 տոկոսի պահումը նախատեսված է մինչեւ ամբողջ առգրավվող գումարի մարումը։ «Այս օրինագծի էությունը մեր հարգանքի արտահայտությունն է առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորականներին։ Սա միջոց է՝ գոնե մի փոքր ուշադրություն դարձնելու այդ մարդկանց»,- ասել է Բագրատյանը՝ պարզաբանելով, որ եթե զինվորականը 200 հազար դրամ աշխատավարձ ստանա, նրանից կպահվի 60 հազար, իսկ մնացած գումարը նա կարող է օգտագործել սեփական կարիքների եւ ընտանիքի անդամների կարիքների բավարարման համար։

loading...