Այսօր նշվում է Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը

Ամեն տարի հունիսի 4-ին նշվում է Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը:

Օրը նշվում է 1982 թվականի հունիսի 4-ին Բեյրութի եւ Լիբանանի մի շարք այլ բնակավայրերի վրա իսրայելական օդուժի կողմից առաջին օդային հարձակման տարելիցին, որի ընթացքում մեծ թվով խաղաղ բնակիչներ էին զոհվել, որոնց թվում կային նաեւ երեխաներ:

Երեխաների եւ նրանց ապագայի թեմային անդրադառնալով՝ այսօր անհնար է չհիշել, որ կան երեխաներ, որոնք ներկա չունեն. նրանք ռազմական հակամարտությունների գոտիներում գտնվող երեխաներն են: Հազիվ թե վիճակագրություն վարվի, որը հաշվի կառնի, թե քանի երեխա է զոհվում ամբողջ աշխարհում տեղային հակամարտությունների ժամանակ:

Հակամարտությունների մեծ թվով գոտիներում երեխաների հանդեպ իրականացվող իրավախախտումների թիվը վերջին տարիներին աճել է: Դեռեւս շատ բան պետք է արվի 250 մլն երեխաների պաշտպանության համար, որոնք բնակվում են երկրներում ու տարածքներում, որտեղ հակամարտություններ են ծավալվում: Դեռեւս շատ բան պետք է անել բռնի ծայրահեղականության կողմից հարձակումներից երեխաներին պաշտպանելու համար, միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների խրախուսման ու այն անձանց պատասխանատվության ենթարկելն ապահովելու համար, որոնք խախտում են երեխաների իրավունքները:

 

ԱՎԵԼԻՆ