Չստանալով եկամուտ՝ հողօգտագործողը վճարում է հարկ. Ջ.Հայրապետյան (տեսանյութ)

Չստանալով եկամուտ՝ հողօգտագործողը վճարում է հարկ. Ջ.Հայրապետյան (տեսանյութ)

12:47 3 Հնս, 2019

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը առաջարկում է հարկային արտոնություններ տրամադրել բնակլիմայական աղետի հետևանքով տուժածներին: Պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը իր ելույթում նշեց, որ նախագիծը բխում է գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողների շահերից.

«Հայաստանի Հանրապետության կլիմայական պայմանները այնպիսին են, որ բարդ է նախորոք կանխատեսել և չեզոքացնել գարնանային ցրտահարությունները, կարկտահարությունը, երաշտը և այլ բնական աղետներ, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներին զգալի կորուստներ են պատճառում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում հողօգտագործողների հետագա գործունեության ու սոցիալական վիճակի վրա»:

Մանրամասները տեսանյութում.

 

 

loading...