ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո համերգ է կազմակերպվել Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո համերգ է կազմակերպվել Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում

10:38 1 Հնս, 2019

Մայիսի 30-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հովանու ներքո Նյու Յորքի հանրահայտ «Քարնեգի հոլ» համերգասրահում տեղի ունեցավ նյույորքաբնակ հայ դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի «Իմ հոգու երաժշտություն» (Music of my Soul) խորագրով մենահամերգը։

Համերգային երեկոյին, որին ներկա էին ՄԱԿ-ի անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, հնչեցին համաշխարհային կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Մանուել դե Ֆալլայի, Ֆրանց Լիստի դասական ստեղծագործություններ:

loading...