Սյունիքում պայմանագրային զինծառայողը «ԳԱԶ 3110»-ով գլորվել է ձորը. նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Սյունիքի մարզում, այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Վարդգես Խաչատրյանը իր վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 34 TF 042 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձախ հատվածում առկա ձորում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Վ. Խաչատրյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Աղբյուրի  տեղեկություններով՝ Վ. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ բանակային կորպուսում՝ որպես պայմանագրային զինծառայող:

ԱՎԵԼԻՆ