Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Արման Նավասարդյանը

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Արման Նավասարդյանը

17:03 30 Մյս, 2019

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել թատրոնի դերասան եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը: Մրցույթը կայացել է այսօր՝ մայիսի 30-ին, Մշակույթի նախարարությունում։

Մրցույթի անցկացման պհին միայն Նավասարդյանն է եղել թատրոնի տնօրենի թեկնածու, քանի որ մյուս թեկնածուն՝ Ստեփան Ղամբարյանը ինքնաբացարկ է հայտարարել:

Հանձնաժողովի կազմում են եղել Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ  Կարինե Խոդիկյանը, ներկայացուցիչներ կառավարությունից, կրթության եւ գիտության նախարարությունից, Մշակույթի նախարարությունից։

Հիշեցնենք, որ թատրոնի նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել։ Թատրոնի դերասանները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:

loading...