Հայաստանի 4 բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանի 4 բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի քառորդ եզրափակչում են

13:11 27 Մյս, 2019

Ռումինիայի Գալաց քաղաքում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկներ շարունակում են պայքարը:

Քառորդ եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը եւ գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:

Մայիսի 27-ին ռինգ դուրս կգա եւ մեդալի համար կպայքարի 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը: Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն մայիսի 28-ին:

loading...