5 ամենավտանգավոր դիետաները

5 ամենավտանգավոր դիետաները

20:57 25 Մյս, 2019

Գիտնականները հրապարակել են 5 ամենավտանգավոր դիետաների ցանկը, որոնք ոչ միայն օգնում են ազատվել ճարպերից, այլ նաեւ առողջությանը վնասում: Սխալ դիետան կարող է բերել նրան, որ դուք ստիպված կլինեք ամբողջ կյանքը անց կացնել բժիշկների հսկողության տակ: 

Առաջին տեղում «ըմպելի» դիետան է: Նիհարելու համար մարդիկ, որոնք այս դիետային են հակված, հանում են սննդակարգից բոլոր պինդ ուտեստները:

Հաջորդը «հաբային» դիետան է, որը հրապուրում է գեղեցիկ գովազդով: Եթե Ձեզ դուր կգա հիվանդ լինելը ամբողջ կյանքի ընթացքում, կարող եք դիմել այս նիհարելու միջոցին:

Սպիտակուցային դիետան, որքան էլ որ անհավատալի թվա, նույնպես պատկանում է վտանգավոր դիետաներին:

Մոնոդիետան, որը իրենից ներկայացնում է մի որեւե մթերքից կազմված դիետա: Եթե այն պահպանել ընդհամենը մեկ օր, ոչ մի խնդիր չի լինի: Նույնիսկ բեռնաթափման օր կարելի է անվանել: Սակայն օրեր շարունակ դիմելով նիհարելու այս ձեւին կարելի է լուրջ խնդիրներ ձեռք բերել:

Վերջին տեղում «քաղցր դիետան» է, որի ընթացքում օրը մի քանի անգամ պետք է ուտել շոկոլադ եւ խմել ոչ քաղցր սուրճ կամ թեյ:

loading...