Թիմաթին երկրորդ անգամ հայր կդառնա

Թիմաթին երկրորդ անգամ հայր կդառնա

21:47 25 Մյս, 2019

Խոսակցություններն այն մասին, որ ռեփեր Թիմաթին երկրորդ անգամ է հայր դառնալու, շրջանառվում են վաղուց։ Նրա առաջին երեխան՝ Ալիսան, ծնվել է շիկահեր մոդել Ալյոնա Շիշկովայից։ Ուրախալի իրադարձությունից անմիջապես հետո զույգը բաժանվեց։ Ալիսան այժմ հինգ տարեկան է, իսկ Թիմաթին վաղուց երջանիկ է մեկ այլ մոդել՝ սեւահեր Անաստասիա Ռեշետովայի հետ։

Գաղտնիքայնսօր հանկարծակի բացահայտվել է երաժշտական մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ։ Երգիչ Մոտն ու նրա կինը՝ Մարիան, հաղորդավարներին պատմել են, որ Նաստյան հղի է։ Հաղորդավարները չեն հավատացել իրենց ականջներին եւ շատ զգույշ հետաքրքրվել են ռեփերի նախկին ընկերուհուց՝ Շիշկովայից, պատրաստ է արդյոք իր եւ Թիմաթիի  դուստրը ունենալ քւյր կամ եղբայր։ Ալյոնան առանց խփոթվելու պատասխանել է․

«Երեխաները երջանկություն են։ Եվ ես վստահ եմ, որ Ալիսան այդ երեխային շատ ջերմ կվերաբերի»։ Իսկ Պաշուն եւ նրա կինը՝ երգչուհի Խաննան ասել են, որ պատրաստ են իրենց երեխայի օրորոցը փոխանցել Թիմաթիին։

«Մեզ մոտ ավանդույթ է, մեր օրորոցն արդեն երրորդ զույգին է փոխանցվում։ Այն սկզբում եղել է Նյուշայի, ապա Վիկա Լապիրյովայի, իսկ մոտ ժամանակներս կլինի Ռեշետովայի մոտ»։

Նաստյան եւ Թիմաթին երջանիկ իրադարձությունը չեն մեկնաբանում։

loading...